01 06 2022

Ադրբեջանական կողմի հետ հանդիպումը բավականին լավ ու կառուցողական է եղել. Գնել Սանոսյան



Հաջորդ հանդիպումից տեղյակ չեմ, բայց առաջին հանդիպումը բավականին լավ, կառուցողական է եղել: Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով սահմանազատման և սահմանագծման համար ստեղծված հանձնախմբի ներկայացուցիչների հանդիպմանը:

Ինչ վերաբերում է հարցին, որ այդ հանդիպումից հետո հայ-ադրբեջանական սահմանին թշնամու դիպուկահարի կրակոցից հայ զինծառայող է զոհվել, որն է դրա կառուցողականը, Սանոսյանը պատասխանեց. «Կոնկրետ տվյալ վայրի հանդիպումը եղել է կառուցողական, նորմալ: Ժողովուրդ ջան, հիմա մեզնից ոչ ոք այստեղ իրար չի ծեծում, չէ՞, ու եթե հիմա դրսում ինչ-որ մարդիկ իրար ծեծեն, չեղավ չէ՞, որ ստեղ էր: Հիմա այդ հանդիպումը տեղի է ունեցել նորմալ, կառուցողական»:

Ավելին՝ տեսանյութով: 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ