Արդեն գործ է հարուցել խուլիգանության հոդվածով, սա բացառապես ապօրինի գործ է, ունի քաղաքական դրդապատճառ: Այս մասին Էրեբունու ոստիկանական բաժնի դիմաց մեզ հետ զրույցում ասաց պատգամավոր Արթուր Ղազինյանը:
«Խուլիգանը ոստիկանն է, Նիկոլ Փաշինյանն ու իրենց խումբը: Պարտադիր բոլորը պատասխան են տալու այդ խուլիգանական փողոցային վարքագծի համար: Սա ընդհանրապես կապ չունի ոստիկանների գործողությունների հետ, այլ բանդային բնորոշ արարքներ են»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը