25 05 2022

Նույնիսկ Եվրոպան է խոսում Ադրբեջանի հայատյացության մասին, իսկ ՀՀ իշխանությունը չի գիտակցում դա. Գասպար Կարապետյան



Շառլ Միշելը բազամթիվ մտահոգիչ կետեր նշեց, դրան հետևեցին բամաթիվ վերլուծություններ, բայց Նիկոլ Փաշինյանը որևէ կերպ չարձագանքեց այդ ամենին, ինչպես բնորոշ է իրեն փորձեց մանիպուլյատիվ կերպով պոպուլիստություն անել: Այս մասին մեզ հետ տեսակապով զրույցում ասաց ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի ղեկավար, հայ քաղաքական և հասարական գործիչ Գասպար Կարապետյանը:

«Ո՞վ է տվել Շատ Միշելին այդ իրավասությունը, որ հանկարծ Ղարաբաղի Հանրապետության փոխարեն օգտագործի Ղարաբաղի շրջան: Ճիշտ Ալիևի օգտագործած բառապաշարն է, որ գործածում է: Որևէ կերպ հակադարձում չկա մեր վարչապետի կողմից: Երկիրը ճգնաժամային իրավիճակում է, խոսքը ոչ միայն Արցախի մասին է, այլ Սյունիքի»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ