Այն բոլոր պետական հաստատությունները, որոնք չեն սպասարկում Հայաստանի և հայ ժողովրդի շահը, պետք է շրջափակվեն ՀՀ քաղաքացիների կողմից: Այս մասին նախագահական նստավայրի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Իշխան Սաղաթելյանը:
«Եթե այս ամեն ինչը չլիներ, ամեն ինչ վստահաբար արդեն ավարտված կլիներ, իսկ ես վստահ եմ, որ Փաշինյանը Բրյուսելում ժամանակ է խնդրել, քանի որ հույս ունի, որ այս շարժումը կարող է մարել: Պետք է պահենք տեմպը, ավելացնենք անհնազանդության ակցիաները, ակնհյատ է, որ ժողովուրդը ոտքի է կանգնել»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը