21 05 2022

Ստացեք խաղաղության դարաշրջան կոչվող Հայաստանի ու Արցախի հիմա արդեն անվերապահ կապիտուլիացիան. Արթուր Ղազինյան

Ստացեք խաղաղության դարաշրջան կոչվող Հայաստանի ու Արցախի հիմա արդեն անվերապահ կապիտուլիացիան. Արթուր Ղազինյան

Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը գրում է.

Բրյուսելում գտնվող իմ վստահելի աղբյուրները հայտնում են, որ վաղը փաշինյան - ալիև հանդիպման ընթացքում վերջնական տեսքի են բերելու Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը:

Պայմանագրի էական պայմաններն են.

  1. Երկու կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը;
  2. Արցախը ստանում է մշակութային ինքնավարություն՝ Ադրբեջանի կազմում;
  3. Հայաստանը տրամադրում է Ադրբեջանի արևմտյան տարածքները Նախիջևանին կապող միջանցք, որը պետք է ունենա նույն կարգավիճակը, ինչ Արցախը Հայաստանին կապող միջանցքը;
  4. Հայաստանը պետք է ունենա պայմանագրային հիմքի վրա ձևավորված սահմանափակ թվակազմով և սպառազինություններով զինված ուժեր;
  5. Հայաստանի հանրապետությունն ու Ադրբեջանը երաշխավորում են փոխադարձ ներդրումների ապահովությունն ու անվտանգությունը:
  6. Կոմունիկացիաների ապաշրջափակումը պետք է իրականացվի փուլերով. սկզբնական շրջանում կափաշրջափակվեն հարավային շրջանների կոմունիկացիաները:
  7. Սահմանների դեմարկացիան ու դելիմիտացիան պետք է իրականացվի 1991թ-ի դրությամբ գոյություն ունեցած սահմաններով:

Խնդրեմ. ստացեք խաղաղության դարաշրջան կոչվող Հայաստանի ու Արցախի հիմա արդեն անվերապահ կապիտուլիացիան…

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ