19 05 2022

ՔՊ-ում կան մարդիկ, որ կարող են անցնել ժողովրդի կողմը, շատերն այնտեղ գերության մեջ են. Աղվան Վարդանյան

ՔՊ-ում կան մարդիկ, որ կարող են անցնել ժողովրդի կողմը, շատերն այնտեղ գերության մեջ են. Աղվան Վարդանյան

Շատ-շատերն այսօր ՔՊ-ում գերության մեջ են: Tert.am-ի «Կիզակետում» հաղորդաշարի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:

«Երբ ես ասում էի, որ 15-20 օդիոզ դեմքեր կան, ես նաև նկատի ունեի, որ նույն այս իշխանության մեջ հայ մարդիկ կան, իրենք էլ անցյալ ունեն, իրենք էլ ժառանգներ ունեն, իրենք էլ ընտանիք ունեն, իրենք էլ են հասկանում սրա կործանարար ընթացքը և մի օր արթնանալու են, չէ՞: Այո՛, սխալվել են նրանք, այո՛, այսօր նրանք չեն համարձակվում»:

Ճշտող հարցին՝ ՔՊ-ում մարդկա՞նց եք տեսնում, ովքեր կարող են անցնել ձեր կողմը, պատգամավորը պատասխանեց. «Մեր կողմը չէ, ժողովրդի կողմը, ինչի՞ մեր կողմը: Ի վերջո, օրենքի առաջ պատասխան են տալու իմ թվարկած օդիոզ դեմքերը, այդ անհայրենիք մարդիկ: Բայց այնտեղ էլ հայ մարդիկ կան, իհարկե կան, և շրջանակը շատ ավելի լայն է: Ես վստահ եմ, որ մեր հասարակության զգալի մասն արդեն իսկ մերժել է այս իշխանությանը և կան մի քանի խնդիրներ ավելի կրեատիվ մոտեցումներով, ավելի ակտիվացնելով մեր հասարակությանը՝ տարբեր շրջանակների՝ հոգևոր, մշակութային, բիզնես շրջանակների, նաև ռազմական, և այն իրական արժանավորների իշխանությունը մենք ունենալու ենք»:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ