Yerkir.am-ը գրում է.
«Անցած գիշեր քաղաքացիները կրկին կտրել են Նիկոլ Փաշինյանի՝ Իջևանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու մոտ գտնվող արձանի գլուխը: Քաղաքացիները, չընդունելով Փաշինյանի թուրքամետ և պետականակործան քաղաքականությունը, գլխի փոխարեն արձանի վրա տեղադրել են Թուրքիայի դրոշը՝ հայտնում է Yerkir.am-ը:
Ըստ տեղեկություների՝ վաղ առավոտյան, երբ Փաշինյանի արձանն իջևանցիներին է ներկայացել ոչ թե Փաշինյանի գլխով, այլ Թուրքիայի դրոշով, Փաշինյանի հարազատ եղբայր Արտակ Փաշինյանը (Սիփան Փաշինյանի հայրը) շտապել է խայտառակված արձանը պատել ծածկոցով:
Հայտնենք, որ սա արդեն Փաշինյանի արձանի գլխատման արդեն 3-րդ դեպքն է. առաջինը տեղի էր ունեցել Գյումրիում, 2-րդը՝ Իջևան քաղաքի մուտքի մոտ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը