Իշխանությունն ակնհայտորեն խուճապի մեջ է: «Դիմադրության» շարժման ելքից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:
«Իշխանությունների խուճապը պայմանավորված է նրանով, որ «Դիմադրության» շարժումն ամեն օր թափ է հավաքում, և հասարակական տրամադրությւններին լավ տիրապետող Նիկոլ Փաշինյանը շատ լավ դա հասկանում է: Եվ որոշել դիմել հին ու բարի մեթոդների՝ սադրանքների, որն անբարոյականություն է, երբ այդ գործողությունների մեջ ներքաշվում են տարեց մարդիկ: Իսկապես անբարոյականություն է իշխանությունների կողմից նման մարդկանց, տարեցներին, ոչ հավասարակշիռ պահվածք ունեցողներին ներգրավել այս սադրանքների մեջ: Ես որևէ բռնություն չեմ արդարացնում, բայց մյուս կողմից իշխանությունները պետք է հասկանան, որ անբարոյականության այս սահմանները, որ իրենք վաղուց անցել են, անհետևանք չի մնալու և սրանով հնարավոր չի լինելու կասեցնել այս շարժումը:
Գոռն արդեն ասել է, թե ինչ է եղել՝ այդ տղամարդիկ ամենավերջին սեռական բնույթի հայհոյանքներն են հնչեցրել պատերազմի մասնակից, ռազմադաշտում ընկերներ կորցրած տղաների հասցեին, թքել են մեքենաների վրա, քարերով են հարվածել:
Ավելին՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը