09 05 2022

Այս իշխանությունները շարունակում են անհաջողությունների շարանը փաթաթել հայ ժողովրդի վզին. Սեյրան Օհանյան



44-օրյա պատերազմից հետո եռատոնը խլեցին մեզնից, բայց այս ամենից պետք է հետևություններ անել և դասեր քաղել: Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

«Ամենամեծ դասն այն է, որ պետական կառավարման համակարգը չի կարողացել պետությունը տեղափոխել ռազմական ռելսերի վրա, օրենսդիր իշխանությունը չի կարողացել համախմբել և համապատասխան վերահսկողություն իրականացնել, չեն կարողացել պետական կառավարման ողջ համակարգերը համախմբել: Բավականին թերություններ են եղել իրավական ոլորտում և դատաիրավական համակարգի մոտ էլ է բացակայել վճռականությունը՝ օրինականություն հաստատելու: Այս դասերը մենք պետք է քաղենք հետագայի համար, բայց եթե այսօրվա իշխանությունները չեն ցանկանում դասեր քաղել, ապա ժողովուրդն իր համախմբվածությամբ պետք  ստիպի իշխանություններին դա անել, իսկ եթե չեն անի, ապա պետք է հեռացնի: Եվ մեր «Դիմադրության» շարժումն ուղղված է եռատոնը, նախկին հաղթանակները վերականգնելուն»:

Ավելին՝ տեսանյութով: 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ