07 05 2022

Նահանջի ճանապարհ չկա․ Լիլիթ Գալստյան



«Ես իմ պայքարի աննկուն քույրերին ու եղբայրներին հայտնի երգի խոսքով  պետք է ասեմ. «Ես մեռնեմ մեր պայքարի ճշմարտությանը»,- ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ երթի ավարտից հետո ելույթ ունենալով Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքում։ 

Պատգամավորը հիշեցրեց՝  այսօր լրանում է պայքարի ակտիվ փուլ մտելու յոթերորդ օրը։

«Մեր ցանած սերմերը ծիլեր են տալիս։ Մեր պայքարն ալիքվում է Սփյուռքում, հասնում Հայաստանի մարզեր։ Սա խոսում է, իրապես, մեր պայքարի ճշմարտության, ազնվության մասին։ Հայաստանում այսօր երկիշխանություն է, այստեղ է իրական իշխանությունը։ Մենք ենք կերտում վաղվա Հայաստանի ապագան, իսկ վախեցած իշխանությունը պատսպարվել է Ազգային Ժողովի ճաղավանդակների հետևում։ Նույնիսկ զոդած ճաղավանդակները ձեզ չեն փրկելու, ձեզ չեն փրկելու ոստիկանական  հոծ զորքերը, վահանները, չի՛ փրկելու ոչինչ։ Դուք կանգելու եք պատմության դատաստանի առաջ։ Գալու է այդ օրը»,-նշեց Լիլիթ Գալստյանը։


 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ