Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Այսպիսով, կարելի է փաստել, որ Հայաստանում, Սահմանադրական Դատարան (ՍԴ) այլևս գոյություն չունիՀայաստանում, Սահմանադրական Դատարան (ՍԴ) այլևս գոյություն չունի։ Բռնապետիկը կարողացավ հակասահմադրական ճանապարհով ոչնչացնել ՍԴ-ն, որին իր «կառուցողական» անգործությամբ նպաստեց, քպ-ի արբանյակ «Լուսավոր Հայաստան» կոչվող կուսակացությունը։
ՍԴ-ն սահմանադրական ճանաչեց «ծանր վիրավորանքի» ապուշանման դրույթը, ինչպես նաև Գագիկ Ջհանգիրյանի կողմից ԲԴԽ-ի զավթումը։
ՍԴ-ի հաջորդ «սահմանադրական» որոշումը կլինի բռնապետիկի կողմից հերթական կապիտուլյացիայի ստորագրած փաստաթուղթը, որով Արցախը և ամենայն հավանականությամբ Սյունիքը («Զանգեզուրյան միջանցք») կճանաչվեն Ադրբեջան։
Տիկնայք և պարոնայք ընդդիմադիրներ, այլևս անիմաստ է որևէ հարցով դիմել ՍԴ, քանի որ այն վերածվել է բռնապետիկին կից, գրպանային կառույցի, ինչպես ԱԱԾ-ն, ոստիկանությունը, քննչական մարմինները, դատախազությունը, կառավարությունը։ Պայքարի միակ ձևը քաղաքական է։ Ի դեպ, այս պարագայում ընդունելի են պայքարի բոլոր ձևերը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը