05 05 2022

Երբ քո փոխարեն եղավ այլ իշխանություն, 20 տարի զարգացանք՝ չզիջելով․ Իշխան Սաղաթելյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանին



 

«Դիմադրության շարժման»՝ մայիսի 5-ի հանրահավաքի ժամանակ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն անդրադարձավ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այսօրվա հոդվածին, թե՝ Փաշինյանի փոխարեն ով էլ լինի, զիջումները փաթաթելու են իր վզին։ «Հարգելի պարոն Լևոն Տեր-Պետրոսյան, այդ խոսքերն ասում էիր նաև 97 և 98 թվերին, ասում էիր որ հնարավոր չէ, պետք է զիջել, ամբողջ աշխարհը մեզ դեմ է, Սերգո ջան լավ չես ապրի, քանի Արցախը չես զիջել։ Բայց կյանքը ցույց ըտվեց, որ երբ քո փոխարեն եղավ այլ իշխանություն, մենք 20 տարի չզիջեցինք, և Հայաստանն ու Արցախը զարգացան չզիջելով։ Բայց երբ 2018-ին իշխանության եկան քո գաղափարախոսության կրողները և հոգեզավակները, ովքեր կրկին էդ գծի մեջ էին, որ պետք է տանք, ուրիշ ճար չկա, Արցախի 72 տոկոսը տվեցինք։ Հիմա ժամանակն է, որ սրանք հեռանան, որ փրկենք։ Հետևաբար, մեր վզին որևէ մեկը, այդ թվում՝ դու ու Նիկոլը, որևէ բան չեք կարող փափաթել»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

Լևոն Տեր-Պետրոսյանը նաև առաջարկել էր, իբրև լուծում, Փաշինյանի հետ նստել սեղանի շուրջ և փնտրել ստեղծված իրավիճակից ելքեր։ Իշխան Սաղաթելյանն այսպես արձագանքեց․ «Ազգակործան պատուհասի հետ, ինչպես դու էիր բնութագրել, մենք սեղան նստելու հարց չունենք։ Մենք իր հետ ունենք մեկ օրակարգ՝ խաղաղ, անցնցում, րոպե առաջ հեռացում»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ