05 05 2022

Ո՞ւր եք միանում ազգադավ գործընթացին, եկե՛ք հրապարակ. Արսեն Ջուլֆալակյան

Ո՞ւր եք միանում ազգադավ գործընթացին, եկե՛ք հրապարակ. Արսեն Ջուլֆալակյան

ՔՊ-ականների վարքագիծը որոշ դրվագներում օբյեկտիվ է որոշ դրվագներում անհասկանալի։ Այս մասին 5-րդ ալիքի «Օրագիր» հաղորդման ժամանակ ասաց Սպորտի վաստակավոր վարպետ, պատմական գիտությունների թեկնածու, ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը։

«Եղել են պատգամավորներ՝ անուններ չնշեմ և նրանք մեկ-երկուսը չեն, ովքեր հենց իմ ներկայությամբ ողջունել են իմ քայլը, երբ ասել եմ՝ այս քաղաքական ուժը սխալ ուղղությամբ է գնում (խոսքը 2020 թվականի սեպտեմբերի 10-ի մասին է) և առնվազն ԿԳՄՍ ոլորտում կործանում են ամեն ինչ, ողջունել են և հետո էլ շատ ավելի կոպիտ, որոշները նաև հայհոյանքով արտահայտվել են քաղաքական թիմի և քաղաքական լիդերի՝ վարչապետի մասին, անունը չեմ տալիս որովհետև տհաճ է․․․ Հետագայում նոյեմբերի 10-ից հետո այդ մարդկանց թիվը շատացել է։ Ես սա գիտեմ, որովհետև կային մարդիկ, որոնց հետ մինչև նոյեմբերի 10-ը շատ  լավ հարաբերությունների մեջ էի, քանի որ  այլ կարծիքի էի և ակնկալում էի, որ պետք է պայքարեն, մանդատ դնեն և այլն․․․ ցավոք քչերը եղան, ընդամենը հինգը եղան, 88-ից 5-ը շատ վատ թիվ է․․․»,- ասաց Ջուլֆալակյանը։

Նրա խոսքով, ՔՊ-ականներից որոշների հանդեպ կոմպրոմատներ կան, ընդ որում անձնական բնույթի․ «Պատկերացրեք մի քաղաքական թիմ, որի կոմպրոմատները անձնական են, սա զզվանք արտահայտող է, սա կցանկանամ լսեն նաև ՔՊ-ական մյուս երկրորդ կամ երրորդ էշելոնի անդամները, որպեսզի իմանան ինչպես կարող են նրանց հետ վարվել»։

Նախկին պատգամավորը որոշ ՔՊ-ականների պահվածքի պատճառը համարում է օբյեկտիվ, մասնավորապես ոչնչից պատգամավորից պաշտոն ունենալը․

«Պատկերացրեք մարդ, որը կյանքում ոչ մի նվաճում չի ունեցել, ոչ մի բանով աչքի չի ընկել լավագույն նվաճումը միգուցե եղել է ինչ-որ քպականի օգնական կամ խորհրդական լինելը և միանգամից հայտվում ես ԱԺ-ում որպես պատգամավոր՝ կարգավիճակ, պարգևավճար հնարավորություններ և այլն․․․ մարդկանց գիտակցումը մթագնել է, չեն հասկանում, թե այդ փողով ինչ խաղի մեջ են մտել, արժե փողով էսպիսի կեղտոտ խաղերի մեջ մտնել»։

Վերոնշյալից զատ Ջուլֆալակյանը առանձնացրել է ՔՊ-ականների երրորդ էշելոնին՝ ոչ հայտնի ՔՊ-ականներին․ «Անհասկանալի է՝ ձեր մոտիվը որն է, ի՞նչ են ակնկալում։ Ենթադրենք ձեր պատկերացմամբ այս իշխանությունը մեկ-երկու տարի լինելու է, հետո, գնալու է մի օր, այս բոլոր այլանդակություները բացվելու են, լինելու է դատ, դուք մնալու եք այս պատասխանատվության տակ՝ չունենալով ոչ մի իրական պատասխանատվություն, դուք մեղք չուենք, դուք պրոցեսներից տեղյակ չեք։ Նույնիսկ ամենաբարձր պաշտոն ունեցող ՔՊ-ականները բազմաթիվ պրոցեսներից զրո ինֆորմացիա ունեն։ Վստահեցնում եմ՝ երբ հպարտ նստում են եթերներում սկսում խոսել հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերություններից, նրանք տեղյակ չեն բացարձակ, նրանց սուտ ինֆորմացիա են տալիս, որովհետև նրանց կարծիքը  այնտեղ հաշվի առնող չկա։ Դուք հիմա ձեզ դարձնում եք մեղավոր մի պրոցեսին, որից  ինֆորմացված չեք, հատկապես երկրորդ-երրրոդ էշոլոնի ՔՊ-ականներ, ո՞ւր եք միանում էդ ազգադավ գործընթացին»։

 Արսեն Ջուլֆալակյանը դիմել է նաև ՀՀ քաղաքացիներին՝ ասելով. «Եկ՛եք և տեր կանգնե՛ք ձեր իրավունքներին, ձեր երկրին, ցանկացած պահի, երբ տեսնեք, որ պայքարն ազնիվ չէ, գնացեք հրապարակից, բայց  եկե՛ք միացե՛ք մեզ, չպե՛տք է թույլ տալ, որ մի քանի հոգանոց խմբակը այնպիսի պայմաններ ստեղծի, որ մենք բռնենք արտագաղթի ճանապարհը, միացեք մեզ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ