Ֆրանսիայի հրապարակում ելույթի ժամանակ ամփոփելով օրը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն ասաց, որ այսօր վաղ առավոտից Երևանում փակել են շուրջ 30 փողոց. «Իշխանությունը ժողովրդինն է, և մենք այս հրապարակում ենք որոշելու՝ որ հրապարակը փակենք, որը՝ բացենք, ժողովուրդն է իշխանությունը»,- ընդգծեց պատգամավորը:
Իշխան Սաղաթելյանը նաև հավելեց, որ այսօր փողոցներ են փակվել ոչ միայն Երևանում, այլ նաև մի շարք ավտոճանապարհներ՝ գրեթե ամբողջ հանրապետությունում:
Ինչ վերաբերում է բերման ենթարկվածներին՝ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչն ասաց, որ ամբողջ օրվա ընթացքում Երևանում բերման են ենթրակվել ավելի քան 250 քաղաքացիներ, և նրանք բոլորն էլ ազատ են արձակվել:
Ելույթի ժամանակ նա նաև անդրադարձավ 44-օրյա պատերազմի մասնակիցներին, ովքեր ևս միացել էին անհնազանդության ակցիային և ճանապարհ էին փակել:
«Մեր մարզային ակցիաների ժամանակ նաև քաղաքացիական համազգեստով մի քանի խուժաններ իշխանությունների կողմից ուղղորդված, հարձակվել են մեր քաղաքացիների վրա: Այլևս ոստիկանական ուժերը չեն բավարարում, Նիկոլն ինչպես միշտ հույսը դրել է այդ խուժանների վրա: Այստեղից կոչ եմ անում՝ Նիկոլ, առանց այդ էլ վիճակդ շատ ծանր է, նոր քրեական գործեր մի շալակիր, վիճակդ ավելի մի բարդացրու»:
Ավելին՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը