Եթե ինչ-որ մեկը հարցեր ունի իր բերման ենթարկվելու մասով, կարող է ըստ ընթացակարգի վիճարկել: Այս մասին Yerevan.Today-ի հարցին ի պատասխան ասաց գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը:
«Ճանապարհ փակելը կարող է տարբեր բաներ ենթադրել, կան իրավիճակներ, երբ որ պատգամավորը կարող է բերման ենթարկվել»,-ասաց նա: Հիշեցնենք, որ դիմադրության շարժման անհնազանդության ակցիաների ժամանակ ոստիկանները բերման են ենթարկել նաև պատգամավորների:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը