Վահե Դավթյանն իր ֆեյբուքյան էջում գրել է.
«ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ
Մենք՝ Հայաստանի մի շարք բուհերի դասախոսներս, խստորեն դատապարտում ենք ոստիկանության աշխատակիցների կողմից ուսանողների նկատմամբ դրսևորվող բռնությունները։
Մասնակցելով խաղաղ ցույցերին՝ ուսանողությունը պայքարում է հանուն բոլորիս արժանապատիվ ապագայի, հանուն կայուն ու անվտանգ Հայաստանի՝ էական նորդրում անելով Հայաստանում ազգակենտրոն քաղաքացիական մշակույթի զարգացմանը։
Պահանջում ենք զերծ մնալ ուսանողների նկատմամբ ուժի կիրառումից ու առհասարակ չսահմանափակել նրանց ազատ կամարտահայտման իրավունքը։
Հայտարարությունը բաց է միանալու համար (անհրաժեշտ է մեկնաբանություններում նշել դասախոսի անուն֊ազգանունը, գիտական աստիճանը, կոչումը, բուհը)»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը