29 04 2022

Մեր պայքարն է, որ մենք չկուզիկանանք, ծնկի չգանք թուրքի առջև, շարունակենք մեր պայքարը․ Սեյրան Օհանյան



Պատմությունը ցույց է տվել, որ երբ հայ ազգը եղել է միասնական ու ամուր, իր հետ հաշվի են նստել հակառակորդները։ Այս մասին Գյումրիի Շառլ Ազնավուրի հրապարակում՝ «Դիմադրություն» շարժման իրազեկման երթի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Մեր ամբողջ պատմությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանը եւ Թուրքիան իրենց նպատակներից երբեք հետ չեն կանգնել։ Այս իշխանությունը մեր երկիրը տանում է դեպի թուրքահպատակություն։ Մեր պայքարն է, որ մենք չկուզիկանանք, ծնկի չգանք թուրքի առջեւ, շարունակենք մեր պայքարը։ Ես երբեւէ որեւէ բան չեմ անձնավորել, բայց եկել է պահը, որ պետք է ասենք, որ այս անձի շուրջ ստեղծված իշխանությունը մեզ պետք չէ։ Առանց Նիկոլ է պետք մեզ այս հայրենիքը»,- ասաց Սեյրան Օհանյանը։

Նրա խոսքով՝ պատերազմում պարտությունից հետո էլ այս իշխանությունը դասեր չքաղեց եւ որեւէ բան չարեց բանակը վերականգնելու ուղղությամբ, ինչի վկայությունն այն է, որ թշնամին ներխուժում է արդեն Հայաստանի ինքնիշխան տարածք։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ