27 04 2022

Նա աջ ու ձախ մահ է սփռում և դրանից հաճույք ստանում․ Ավետիք Իշխանյան

Նա աջ ու ձախ մահ է սփռում և դրանից հաճույք ստանում․ Ավետիք Իշխանյան

Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

ՄԱՀԱԲԵՐԸ
Սահմռկեցուցիչ է տեսնել երկվա վրաերթը։ Առավել սարսափելի է, որ վրաերթից հետո բռնապետիկի շարասյունն անտարբեր շարունակում է արագընթաց երթը։ Բայց արդյո՞ք սա զարմանալի է․․․ Հիշենք, դեռևս 2018թ․ Վայքում տեղի ունեցած միջադեպը, երբ դաժան ծեծի ենթարկվեց ՊՆ փոխգնդապետ Սամվել Մխիթարյանը , ով մինչ այժմ գտնվում է կոմայի մեջ։ Եվ ի՞նչ․․․ Հանցագործության հավանական պատասխանատուն այսօր պատգամավոր է։2019թ․ անհիմն մեղադրանքով կալանավորվեց և հացադուլ հայտարարելուց հետո մահացավ Մհեր Եղիազարյանը։ Եվ նորից ոչ ոք չենթարկվեց պատասխանատվության։ Հիշենք նաև բռնապետիկի ուրիշի բերանով հնչող խոսքերը․ «նրանք զոհվում են հանուն ոչնչի»։ Իր իսկ հրահրած պատերազմի արդյունքում զոհվեցին հազարավոր երիտասարդներ։ Այդ վարչապետ կոչեցյալ ճիվաղը զուրկ է մարդկային տարրական գթասրտությունից։ Նա աջ ու ձախ մահ է սփռում և դրանից հաճույք ստանում։Այլևս տխմար են բոլոր նրանք, որոնք դեռևս կասկածում են, որ 2008թ․ 10 զոհերի պատասխանատուն նույնպես նա է՝ այդ ճիվաղ մահաբերը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ