26 04 2022

Ոստիկանությունը հարվածել, ապա անհամաչափ ուժ է կիրառել ակտիվիստի նկատմամբ. կադրեր



«Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյան Ոստիկանության հատուկ ստորաբաժանման աշխատակիցների կողմից ակտիվստներից մեկին հարվածելու, ապա անհամաչափ և ապօրինի բիրտ ուժ կիրառելու կադրեր է հրապարակել։

Նա հայտնել է, որ սույն փաստերով հանցագործության մասին հաղորդում կներկայացվի Ոստիկանություն:

«Տղերքը ավելի ամուր են, քան կային առավոտյան:

Հետ քայլ չի՛ լինելու:

Հայաստանի քաղաքացի՛ն է որոշելու»,-հայտարարել է «Հայրենիք» կուսակցության խոսնակը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ