«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը գրել է.
«Հայտնվել են մարդիկ, որոնք հռետորական հարց են հնչեցենում, թե ի՞նչ տարբերություն, 2018-ին էլ էին նույն ճանապարհով իշխանափոխություն անում:
Թեև հռետորական հարցերը պատասխաններ չեն ենթադրում, բայց երկու կարևոր տարբերության մասին ուզում եմ խոսել.
1) 2018-ին իշխանափոխություն էին անում, որ կործանեն մեր հայրենիքը, 2022-ին իշխանափոխություն ենք անում, որ կանխենք կործանումը, պահպանենք ու շենացնենք մեր հայրենիքը:
2) 2018-ին թուրքական պատվերով իշխանափոխություն արեցին, 2022-ին հայերն իրենց հոգու պարտքի կատարմամբ կհեռացնեն 2018-ի պատվերը կատարողներին:
Սա ամենահայկական ու կյանքի պայքար է, որ ավարտին ենք հասցնելու»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը