Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է Կրեմլի կայքը: Ի թիվս այլ հարցերի անդրադարձ է կատարվել նաեւ Լեռնային Ղարաբաղում կայունության եւ անվտանգության ապահովման թեմային:
Վերահաստատվել է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի հիմնարար եռակողմ պայմանավորվածությունների հետեւողական կատարման սկզբունքային կարեւորությունը:
Այդ համատեքստում Պուտինը տեղեկացրել է Միշելին ձեռնարկվող քայլերի մասին, որոնք ուղղված են տնտեսական եւ տրանսպորտային կապերի վերականգնման նախագծերի իրականացմանը, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի գործարկմանը եւ երկու երկրների միջեւ խաղաղ պայմանագրի մշակման շուրջ բանակցություններին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը