Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կոչ է անում Երեւանի հետ կոնկրետ բանակցություններ սկսել՝ խաղաղ պայմանագրի ստորագրման համար: Այդ մասին նա հայտարարել է Շուշիում Աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումարում, փոխանցում է Sputnik Азербайджана.
«Եթե Հայաստանը հրաժարվի հինգ հիմնարար սկզբունքների հիման վրա խաղաղության պայմանագրի ստորագրումից, ապա մենք պաշտոնապես կհայտարարենք, որ չենք ճանաչում նրանց տարածքային ամբողջականությունը», - նախազգուշացրել է Ալիեւը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը