22 04 2022

«Հայաստան» խմբակցությունը 2 ամսով հետաձգեց ՀՀ-Թուրքիա հարաբերությունների մասին հայտարարության քննարկումը

«Հայաստան» խմբակցությունը 2 ամսով հետաձգեց ՀՀ-Թուրքիա հարաբերությունների մասին հայտարարության քննարկումը

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը 2 ամսով հետաձգեց ՀՀ-Թուրքիա հարաբերությունների մասին հայտարարության քննարկումը: Այս մասին այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց պատգամավոր Արմեն Ռուստամյանը`առաջարկելով հետաձգել հարցի քննարկումը նախագծի լրամշակման նպատակով։

Ռուստամյանը հիշեցրեց, որ հայտարարության նախագիծն ընդդիմադիր խմբակցությունը ներկայացրել էր ԱԺ–ի քննարկմանը, բայց լսումները տապալվել են, քանի որ, ԱԺ աշխատակազմի մեկնաբանմամբ, տեխնիկական խնդիրների պատճառով հնարավոր չէր ապահովել նիստի ուղիղ հեռարձակումը։
 

Հիշեցնենք, որ Ազգային Ժողովի նիստերի դահլիճում ապրիլի 21-ին «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ պետք է կայանային Ազգային ժողովի՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հայեցակարգային դրույթների վերաբերյալ խորհրդարանական լսումներ։ Հրավիրված էին մի քանի տասնյակ գիտնականներ, քաղաքագետներ, քաղաքական եւ հանրային գործիչներ։

Լսումների նպատակն էր լայն հանրությանը ներկայացնել այն «կարմիր գծերը», որոնք պետք է ուղեցույց դառնան Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը քննարկելիս:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ