Եռամիասնությունը՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք, որի մասին մենք տարիներով խոսում էինք՝ այս իշխանությունների օրոք ընդհանրապես ոչնչացվեց: Այս մասին «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հայեցակարգային դրույթներ» թեմայով քննարկմանն ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։
Նրա խոսքով, ոչնչացվեց, քանի որ նրանց ապաշնորհության պատճառով այլևս չկա Արցախն այն տարածքով, որը հանձնվել էր իրենց իշխանության ժամանակ, իրենց պատճառով եռամիասնությունից դուրս է մնացել Սփյուռքը և ամբողջն իրենք վերցրել են իրենց վրա, այսինքն այս իշխանությունն իրեն է դիտարկում որպես Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման միակ ուղենիշ տանողը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը