21 04 2022

Նախկինում Մարուքյանը մեղադրում էր Փաշինյանին, այսօր՝ արդարացնում



Բնավ ոչ, որովհետև քաղաքկան ելույթ էր, դա վերլուծություն էր՝ անցածի և ապագայի մասին բաց խոսակցություն: 168.am-ի տաղավարում հարցազրույցի ժամանակ ասաց հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ պատասխանելով հարցին. «Նիկոլ Փաշինյանի օրերս ԱԺ-ում հնչեցրած ելույթը, որտեղ նա անդրադարձավ պատերազմին, որ կարող էր կանգնեցնել և այդքան զոհեր չէինք ունենա, դուք որպես իրավաբան չե՞ք համարում, որ դա հաղորդում էր հանցագործության մասին»: 

Մարուքյանի կարծիքով՝ դա ուղղակի քաղաքական ելույթ էր. «Հիմա ես ինքս վարչապետին մեղադրել եմ, որ եթե այդպես էր ամեն ինչ, պետք է ժողովրդի հետ անկեղծ խոսեր:  Ես ասել եմ, որ Հայաստանի ընդդիմությունը սխալ հարցում են վարչապետին մեղադրում, նրանք մեղադրանքը պետք է վերավորակեն և ասել եմ, որ խոսքն այն մասին է, որ պետք է ասեին՝ եղբայր, ինչի չգնացիր խաղաղ հանգուցալուծման, օրինակ՝ ինչո՞ւ Լավրովի պլանը չիրագործեցիր, որպեսզի պատերազմ չլիներ: Այդ մեղադրանքը որոշակի լեգիտիմություն ունի, բայց իրենք սկսեցին ասել հողատու, հանձնող, մինչդեռ վարչապետն իր ելույթում ասում է, որ ինձ ավելի ճիշտ է մեղադրել, որ չեմ հանձնել, որ հանձնեի, կարող է կռիվը չլիներ»: 

Ինչ վերաբերում է Մարուքյանի փոփոխական կարծիքին և պատգամավոր եղած ժամանակ իր ելույթին, որտեղ իշխանություններին մեղադրում է մի շարք ոլորտներ կործանելու, բայց նախկին իշխանությունների վրա գցելու մեջ, նա հիմա պնդում է, որ դա եղել է դասական քաղաքական ելույթ այն մասին, թե ինչպես պետք է ընդդիմության լիդերն աշխատի խորհրդարանում»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ