19 04 2022

Կուլ մի՛ տվեք Նիկոլի «պատերազմի պողպատյա մուրճը» և ձեր բողոքի ձայնը յուրովի բարձրացրեք. Գառնիկ Դավթյան

Կուլ մի՛ տվեք Նիկոլի «պատերազմի պողպատյա մուրճը» և ձեր բողոքի ձայնը յուրովի բարձրացրեք. Գառնիկ Դավթյան

Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը գրում է.

Պատերա՞զմը, թե «պողպատյա մուրճ»

Երբ նախքան 44-օրյա պատերազմը բազմիցս նշում էինք, որ նիկոլի «0-ական» կետից բանակցությունները, ՀՀ Ազգային հերոսներին արժեզրկելու, ուժային կառույցներին «ՀԴՄ»-ներով զբաղվելու կամ սատանա բռնելու հանձնարարկաններով, Շուշիում պարելու, ՊՆ-ին ու ՊԲ-ին հարվածելու քայլերը ի վերջո բերելու են պետության այնպիսի կետի, որից հետո հետ քայլը անհնար է լինելու. մեզ ասում էին «հակահեղափոխականներ»: Այլևս փաստ է, որ մենք նիկոլենց պատկերացրած «հակահեղափոխականներ» չենք, այլ առնվազն ռեալիստներ:

Հիմա էլ ասում ենք, որ կուլ մի տվեք իշխանական «պողպատյա մուրճը». թե բա «Չտանք, պատերազմ կլինի»: Իրանք Հայրենիքը տալով՝ ձեզ էլ որպես բոնուս են տալիս, իհարկե, որպես մատաղացու գառ: Մենք թուրքերի ու ադրբեջանցիների հետ երբեք խաղաղ չենք ապրել, միշտ պատերազմել ենք…մենք (հայերս) խաղաղություն պարտադրել ենք թուրքերի ու ադրբեջանցիների դեմ ՊԱՏԵՐԱԶՄԵԼՈՎ: Այնպես որ այդ պատերազմը այսպես, թե այնպես Հայաստանի գլխին միշտ էլ կախված է լինելու, եթե, իհարկե չհամախմբվենք ու միատարր ազգ չդառնանք կամ գոնե միատարր որակյալ մեծամասնություն:

Այժմ մեծ պատերազմը այնքան քիչ հավանական է, որքան նիկոլի հայրենասեր լինելը, որքան որ արևի երկրագնդի շուրջ պտտվելը:

Կուլ մի՛ տվեք նիկոլի «պատերազմի պողպատյա մուրճը» և ձեր բողոքի ձայնը յուրովի բարձրացրեք, քանի ձեր ապագա սերունդները իրապես չեն դարձել թուրքի կամ ադրբեջանցու «մատաղացու գառը»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ