18 04 2022

Պատերազմ չի լինելու մեր հաղթանակի դեպքում․ Արթուր Վանեցյան



Պատերազմ չի լինելու մեր հաղթանակի դեպքում, ես ձեզ վստահ ասում եմ, չի լինելու և վերջ։ Այս մասին մամուլիս ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով հարցին, որ մտավախություն կա, թե ընդդիմության հաղթանակի դեպքում պատերազմ կլինի։

Նա վստահեցրեց, որ Փաշինյանը և իր թիմակիցներն են՝ մարդկանց համոզելով, որ բերում են «խաղաղության դարաշրջան», իրականում մեր երկիրը տանում պատերազմի՝ կանխատեսված պարտությամբ։

«Պատերազմ չի լինելու մեր հաղթանակի դեպքում, բայց մենք չենք էլ կանգնելու՝ գլուխներս կախենք թշնամու առաջ և աղերսենք խաղաղություն։ Հավատացեք, կան շատ ճանապարհներ, և այդ ճանապարհների մասին մենք գիտենք, ունենք փորձ, գիտելիք, հմտություն, որպեսզի թույլ չտանք, որ լինի պատերազմ»,-ասաց Արթուր Վանեցյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ