Սա պայքար է հանուն հայության, հանուն Արցախի եւ Հայաստանի, ոչ թե հանուն իշխանության։ Բայց միջանկյալ խնդիրն այս իշխանություններին հեռացնելն է։ Ինչ վերաբերում է մանդատները վայր դնելու հարցին, համարեք, որ մենք դրել ենք, մենք այստեղ ենք՝ ժողովրդի հետ, երկրի վրա։ Չգիտեմ էլ ինչի մասին խոսեմ խորհրդարանում, որտեղ հնարավոր են համարում, որ Ղարաբաղն Ադրբեջանի մաս լինի։ Մանդատը վայր դնելը տեխնիկական խնդիր է։ Բայց իշխանափոխությունը խորհրդարանում տեղի կունենա փողոցի ճնշման տակ։ Եվ մեզ մեր մանդատները պետք կգան՝ գործը մինչեւ վերջ հասցնելու համար։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանկա ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը