Փաշինյանի հայտնի ելույթը նոր Հայաստանի պատմության մեջ նոր էջ է բացել և մենք սա պետք է շատ սառը ընդունենք և ընդունենք, որ հին պատկերացումները, աշխատանքի հին գործիքները, հին ձևաչափերը իրականում արդեն գոյություն չունեն։ Այդ ելույթով Հայաստանում նոր վիճակ ստեղծվել և բոլորից պահանջվում է դառնաալ հնարավորինս շուտ ադեկվատ այդ իրավիճակին։ Այս մասին ապրիլի 15-ին քննարկման ժամանակ ասաց Այլընտրնաքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։
«Փաշինյանը այդ ելույթից հետո չի կարող պաշտոնավարել և վստահ եմ չի պաշտոնավարելու։ Չի կարող պետության ղեկավարը նման հրեշավոր ձևակերպումներից հետո պաշտոնավարել։ Կա՛մ պետք ինքը հրաժարական տա, կա՛մ՝ պետությունը։ Ես վստահ եմ, որ դա լինելու է ինքը»,-ասաց Հովհաննիսյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը