«Երբ ՔՊ-ական պատգամավորներն իմացան մեր Արցախ գնալու մասին, այնպիսի վայնասուն բարձրացրեցին, ընդհուպ այնտեղ գնալը սկսեցին որակել սադրանք, որը մարկայնորեն էլ չեմ կարողանում ընկալել: Եվ դրան զուգահեռ սկսվեց վայնասուն ադրբեջանական կողմի ներկայացուցիչների մոտ, որն, ի վերջո, հանգեցրել է նրան, որ կարծես՝ ինչ-որ մի գրություն են հասցեագրել ռուս խաղաղպահներին, որին անմիջապես հայկական կողմը չի արձագանքել, և պատմությունն ավարտվում է նրանով, որ մեզ չթույլատրեցին մուտք գործել Արցախի Հանրապետություն:
Հույս ունեմ, որ այլևս երբեք նման իրավիճակ չի լինի, որովհետև օրինակ՝ իմ հիմնական այցեքարտը ոչ թե պատգամավոր լինելն է, այլ ՀՀ քաղաքացի լինելը: Իսկ ՀՀ քաղաքացին իր հայրենակցի հետ Արցախում միշտ պետք է անխափան կապի հնարավորություն ունենա»,- այս և այլ թեմաների մասին Yerevan.Today-ի տաղավարում զրուցել ենք ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի հետ:
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը