Փաշինյանի երեկվա ներկայացումը մեկ բանի մասին էր՝ 2018 թվականին ստացած հրահանգը, պատվերը պետք է հասցնեն իրենց վերջնանպատակին։ Այս մասին մամուլի ասուլիսում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։
«Սպանության հոդվածի պոտենցիալ կասկածյալը ասաց, որ կարող էր մարդկանց սպանություն տեղի չունենար, նա խոստովանեց, որ իր որոշումները տարել են ՀՀ 5000 քաղաքացիների սպանության»,-ասաց պատգամավորը։
Պատգամավորի խոսքով, սուտ է, թե միջազգային հանրությունը պահանջում է Արցախի կարգավիճակի վերաբերյալ մեր նշաձողը իջեցնել
«Բոլոր փաստաթղթերում բանակցային ֆիքսված է և կարմիր թելով անցնում է, որ Արցախի ինքնորոշման իրավունքը, Արցախի կարգավիճակը պետք է որոշվի ազգերի ինքորոշման սկզբունքի հիման վրա, հետևաբար խոսել նրանից, որ մեզնից պահանջում են փոխզիջումներ, այդպիսի բնա չկա»,-ասաց Մկրտչայնը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը