14 04 2022

Առավոտյան հանդիպում են Փաշինյանի հետ, երեկոյան պահանջում հրաժարականը

Առավոտյան հանդիպում են Փաշինյանի հետ, երեկոյան պահանջում հրաժարականը

ՀՀ կառավարության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի երեկ խորհրդարանում Հայաստանի և Արցախի ապագայի վերաբերյալ վտանգավոր հայտարարություններից հետո արտախորհրդարանական ընդդիմության որոշ ներկայացուցիչներ հանդես եկան իբրև քննադատական հայտարարություններով։

Խոսքը, մասնավորապես,  «Ուժը Հայրենյաց» կուսակցության առաջնորդ Տիգրան Արզաքանցյանի և Դավիթ Սանասարյանի մասին է։

Հիշեցնենք, որ այս երկու ընդդիմադիրները մինչև երեկ ինտենսիվ հանդիպումներ էին ունենում Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ այսօր պահանջում են  Փաշինյանի հրաժարականը՝ տարակուսանք առաջացնելով՝ իրենց գործունեությունը առհասարակ ի՞նչ կապ ունի ընդդիմության գաղափարի հետ։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ