13 04 2022

Այդ ինքնախոստովանությունից հետո ցանկացած բանական ղեկավար կասեր` կներեք, ես հեռանում եմ. Էլինար Վարդանյան

Այդ ինքնախոստովանությունից հետո  ցանկացած բանական ղեկավար կասեր` կներեք, ես հեռանում եմ. Էլինար Վարդանյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«ԱԺ այսօրվա հանգավորված, պոետիկ երանգով «հանձնելով գուցե կփրկեի հազարավոր կյանքեր, իսկ չհանձնելով, փաստորեն, հազարավոր զոհերի հանգեցրած որոշումների հեղինակ դարձա» ինքնախոստովանությունից հետո, երկրի ցանկացած բանական ղեկավար կասեր` կներեք, ես հեռանում եմ: Բայց Նիկոլը դա չարեց:

Դա նրան կպարտադրեր ցանկացած բանական թիմ, բայց իր թիմը դա չի անի։

Այս փաստի համար նրանից պետք է պատասխան պահանջեն հազարավոր զոհերի ծնողները, հանրությունը, մենք:

Կամ մենք սա կգիտակցենք, կամ նրա հետ միասին կկիսենք մեղավորությունը. և դա ազնիվ կլինի»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ