Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անհիմն է համարում այն հայտարարությունները, թե Բաքուն հումանիտար աղետ է կազմակերպել Ստեփանակերտում։
«Ղարաբաղի այն հատվածում, որտեղ բնակվում են հայերը, գազատարը վթարային վիճակում էր, և ինչ-որ ժամանակահատված այնտեղ գազ չկար։ Նրանք աշխարհով մեկ աղմուկ են բարձրացրել են, որ Ադրբեջանն այստեղ հումանիտար աղետ է կազմակերպել», - խորհրդակցության ժամանակ ասել է նա:
«Այժմ գազի մատակարարումը վերականգնվել է, եւ հայկական կողմը պետք է դա գնահատի:
Մենք պարզապես ցույց տվեցինք մեր բարի մտադրությունները։ Մենք այն վերականգնել ենք, և հույս ունենք, որ նրանք էլ կհասկանան, որ իրենք Ադրբեջանի քաղաքացիներ են և պետք է ապրեն ադրբեջանական դրոշի ներքո։ Որքան շուտ նրանք հասկանան դա, այնքան լավ նրանց համար», - նշել է Ալիևը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը