13 04 2022

Տարակուսելի է, որ խաղաղապահները չեն թույլատրել պատգամավորների մուտքը Արցախ․ Փաշինյան

Տարակուսելի է, որ խաղաղապահները չեն թույլատրել պատգամավորների մուտքը Արցախ․ Փաշինյան

ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում գտնվող Փառուխ գյուղ ներխուժման պատմությունը ի ցույց դրեց, որ Ադրբեջանը չի պատրաստվում բավարարվել հոգեբանական ահաբեկչությամբ և զինված ահաբեկչության միջոցով Արցախի հայաթափումը իրա հիմնական խնդիրներից է։ Այս մասին ԱԺ-ում կառավարության կատարողականի զեկույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այստեղ նաև հարցեր են առաջանում խաղաղապահ զորախմբի գործունեության հետ կապված։ Բայց այս պահին կարևոր ենք համարում, որ խաղաղպահ զորախումբը միջոցներ ձեռնարկի իր պատասխանատվության գոտուց ադրբեջանական ստորաբաժանումները դուրս բերելու համար, սա նաև լրջագույն փորձություն է խաղաղապահների առաքելության համար։

Տարակուսանքի տեղիք է տալիս այն փաստը, որ երեկ ՌԴ խաղաղապահ զորախումբը չի թույլատրել ԱԺ մի խումբ պատգամավորների մուտքը Արցախ: Այդ գործելակերպը հակասում է նոյեմբերի 9-ի դրույթներին, որ Լաչինի միջանցքը հենց դրա համար է նախատեսված, որ ապահովվի ԼՂ-ի և ՀՀ-ի կապը։ Այդ միջանցքում որևէ կարգի ստուգման գործառույթ նախատեսված չէ, առավել ևս՝ պատգամավորների շարժը արգելելու համար»,- ասաց Փաշինյանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ