12 04 2022

Արցախ գնալը հանգստի վայր գնալ չէ, դա Բալին չէ․ լրագրողը՝ ՔՊ-ական պատգամավորին



Հանրապետության տարբեր քաղաքակներում Արցախի դրոշը տեղադրված է։ ԱԺ-ում այս պահին ավելի քան 20 Արցախի դրոշ է տեղադրված։ Մենք վատ չենք զգում Արցախի դրոշից։ Դա սխալ մոտեցում է։ Ազգային ժողովում լրագրողներին ասել է  ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը անդրադառնալով հարցին՝ կան կարծիքներ, որ իշխանությունը վատ է զգում հանրապետության տարբեր քաղաքներում Արցախի դրոշը տեսնելով

Լարգրողներից մեկը նկատեց՝ Արցախ գնալը հանգստի վայր չէ, դա Բալին չէ, ինչին ՔՊ-ական պատգամավորը արձագանքեց․

«Եթե Բալիի փոխարեն այդ համաժղովը անցկացվեր Սոմալիում, այդպիսի վերնագրերի պատճառ չէր դառնա, չէին ասի ԱԺ պատվիրակությունը մեկնել է Սոմալի, ուղղակի Բալին մարդկանց մոտ ընկալվում է որպես հանգստի վայր, մենք մեղավոր չենք, որ որշել են այդ համաժողովն անցկացնել Բալիում»։

Իսկ թե ո՞րն էր ԱԺ նախագահի Բալի այցի արդյունավետությունը, Հակոբյանը պատասխանեց․ «Եթե շարժվենք այդ տրամաբանությամբ ոչ մի պաշտոնական այցեր պետք է տեղի չունենար։ Մեզ մեկուսացնելը որքանով է ճիշտ»։



 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ