12 04 2022

Ասում են Արցախ չենք գնա, որ Ալիևը չջղայնանա․ իշխող ուժը շարունակում է ժողովրդին Ալիևով վախեցնել․ Սաղաթելյան



Լրագրողի հարցին , թե՝  իշխանության ներկայացուցչներն ասացին, որ գնալով Արցախ ընդդիմությունը վտանգում է Արցախն ու արցախցիների անվտանգությունը,  ԱԺ փոխնախագահ  Իշխան Սաղաթելյանը  արձագանքեց․

«Դրանով իրենք արդարացնում են իրենց անգործությունը , պարտվողական քաղաքականությունը  և Արցախից հրաժարվելու գործողությունը։Արցախը վտանգել են իրենք և շարունակում են վտանգե ։ Փաստորե ի՞նչ է ստացվում․ ասում են Արցախ չենք գնա, որպեսզի Ալիևը չջաղյնանա, Հայաստանի տարաքծային ամբողջականութունը չենք պաշտպանում, որպեսզի ավելի շատ  տարածքներ չկորցենք, Արցախից չենք խոսում, որովհետև  վտանգավոր է , այսինքն՝  ակնհայտ է, որ օրվա իշխանությունը փորձում է երկիրը տանել նոր կապիտուլյացիայի և իրենց այդ վարքագիծը հիմնավորելու համար  փորձում են նման գռեհիկ, անմիտ ելույթներ ունենալ՝  հերթական անգամ  ժողովրդին խաբելով, մոլորեցնելով և  Ալիևով վախեցնլով»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։ 

«Հայաստանի թիվ մեկ օրակարգն Արցախն է և Հայաստանի անվտանգությունը։ Խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունները որոշել են այս  քառօրյային չմասնակցել, առաջիկա օրերին լինելու ենք Արցախում, Սյունիքում, Տավուշում և Գեղարքունիքում, այսինքն՝  Հայաստանի այն հատվածներում, որտեղ կան անվտանգային հարցեր,  նաև՝ Արցախում»,-ասաց Սաղաթելյանը։

Անդրադառնալով՝ ԱԺ ամբիոնին տեղադրված Արցախի դրոշը հանելու՝ ՔՊ-ական պատգամավորի գործողությանը, ԱԺ փոխնախագահը վստահեցրեց․«Ով Արցախի դրոշի նկատմամբ ոտնձգություն անի, նա Ալիևից ու թուրքից ոչնչով չի տարբերվում»։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ