Հայաստանում օնլայն խաղերում խաղադրույքները զգալիորեն աճել են: ԱԺ ՔՊ-ական պատգամավորներն էլ առաջարկել են փոփոխություններ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին», «Վիճակախաղերի մասին» և քաղաքացիական օրենսգրքերում։ Ի՞նչն է պատճառը, որ այս իշխանության օրոք մարդիկ սկսել են ավելի շատ խաղալ, քան աշխատել:
Ինչո՞ւ է վերջին շրջանում Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանն ավելի հաճախ զոհվածների ծնողներին հրավիրում իր հետ հանդիպման և ինչո՞ւ են հաճախ բացասական սլաքներն ուղղվում հենց նրանց ուղղությամբ: Էդմոն Մարուքյանն Արցախից է վերադաձել և սկսել է մեղադրել լրատվամիջոցներին Հայաստանի իշխանությունների նկատմամաբ արցախցիների տրամադրվածության համար: Ինչի՞ համար են այս մեղադրանքները: Այս և այլ հարցերի մասին Yerevan.Today-ի տաղավարում զրուցել ենք մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի հետ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը