Ֆրանսիան և ԱՄՆ-ն հրաժարվել են համագործակցել Ռուսաստանի հետ ղարաբաղյան հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների «եռյակի» շրջանակում, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների «եռյակի» գործունեությանը կամ ապագային, ես չգիտեմ, թե ինչպիսին կլինի ապագան, քանի որ այս խմբի մեր ֆրանսիացի և ամերիկացի գործընկերները ռուսաֆոբ հարվածով, փորձելով չեղարկել Ռուսաստանի Դաշնության հետ կապված ամեն ինչ, չեղարկել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների «եռյակը»՝ ասելով, որ չեն շփվելու մեզ հետ այս ձևաչափով», - ասել Լավրովը՝ Արարատի Միրզոյանի հետ ասուլիսում։
Նախարարի խոսքով` «դա իրենց իրավունքն է. եթե իրենք պատրաստ են զոհաբերել կարգավորման շահերը Ղարաբաղում և, ընդհանրապես, Հարավային Կովկասում, պատրաստ են զոհաբերել հայկական կողմի շահերը այս դեպքում, սա նրանց ընտրությունն է»։
ՌԴ ԱԳՆ ղեկավարն այս մոտեցումը համարում է «բացարձակ անպատասխանատու»։
«Մենք լիովին հավատարիմ ենք, ինչպես միշտ, աջակցելու ղարաբաղյան իրավիճակի կարգավորմանը, հավատարիմ ենք բոլոր այն պայմանավորվածությունների իրականացմանը, որոնք ձեռք են բերվել եռակողմ ձևաչափով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև», - ընդգծել է նախարարը։
Մանրամասները՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը