ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ բանակցությունների ձևաչափը չեղարկվել է: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման արդյունքներով համատեղ ասուլիսի ժամանակ:
«Չգիտեմ, թե ինչպիսին կլինի Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի հետագա ճակատագիրը: Այդ խմբի ֆրանսիացի և ամերիկացի մեր գործընկերները (այսպես կոչված) ռուսաֆոբ տենդի մեջ են և ՌԴ-ի հետ ամեն ինչ և ամեն ինչ չեղարկելու ձգտմամբ հայտարարել են, որ չեն շփվի մեզ հետ այդ ձևաչափով:
Դա նրանց իրավունքն է, եթե նրանք պատրաստ են զոհաբերել Ղարաբաղում եւ ընդհանրապես Անդրկովկասում կարգավորման շահերը, եթե նրանք պատրաստ են զոհաբերել, այդ դեպքում, հայկական կողմի շահերը, դա նրանց ընտրությունն է»,- մասնավորապես ասել է Լավրովը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը