Փառուխ գյուղի հետ կապված դեպքերում կան հարցեր, որոնք պարզաբանում են պահանջում, մենք զինվորականների գծով պարզում ենք դրանք: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման արդյունքներով համատեղ ասուլիսի ժամանակ:
«Ռուսաստանը հենց սկզբից հայտարարել է, որ մեր զինվորականները պարզում են կատարվածի բոլոր հանգամանքները։ Մենք համոզված ենք, որ Հայաստանը վստահում է ռուս խաղաղապահ զորախմբին, իսկ երբեմն հնչող՝ ռուսական կողմի պատասխանատվության ու ծառայողական քննության մասին կոչերը չեն արտացոլում իրական վերաբերմունքը Ղարաբաղում ՌԴ խաղաղապահների հսկայական դերի նկատմամբ։
ՌԴ խաղաղապահ զորակազմն աջակցում է տվյալ տարածաշրջանում կայունությանն ու անվտանգությանը»,- նշել է Լավրովը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը