08 04 2022

ՌԴ-ն պատրաստ է աջակցել ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին. Լավրով

ՌԴ-ն պատրաստ է աջակցել ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին. Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում  ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո ընդգծել է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների կատարման կարեւորությունը:

Լավրովի խոսքով ՝ Ռուսաստանը հույս ունի, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սահմանի դելիմիտացիայի հարցով հանձնաժողովի աշխատանքները շուտով կմեկնարկեն:

«ՌԴ-ն պատրաստ է աջակցել երկրների միջև խաղաղ բանակցություններին», - հավելել է Լավրովը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ