07 04 2022

Պատեհ չի․ ինչո՞ւ Փաշինյանը չի «բամբասել» ռուս խաղաղապահներից



ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման ժամանակ քննարկվել է նաև Արցախի Փառուխ գյուղում ստեղծված իրավիճակը, սակայն այդ քննարկումները չեն հանգեցրել իրավիճակի միասնական գնահատականի։ Կառավարության նիստի ժամանակ հայտնեց Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով երեկ Բրյուսելում Ալիևի հետ կայացած հանդիպմանը։

«Երեկ ԼՂ-ում անվտանգային միջավայրի վատթարացման մասին քննարկում գնաց։ Կոնկրետ Փառուխի թեմայի հետագա քննարկումն ինքս պատեհ չհամարեցի բրյուսելյան հարթակում, քանի որ խոսքը ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժման մասին է։ Այս հարցն ավելի շատ պետք է քննարկվի ՌԴ գործընկերների մասնակցությամբ, ինչն անում ենք»,–ասաց Փաշինյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ