Ապրիլի 6-ին Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումից հետո ձեռք բերված պայմանավորվածությունները բխում են Բաքվի շահերից, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
ԱԳՆ-ն այս հանդիպումը գնահատում է որպես «տարածաշրջանային անվտանգության հարցում կարևոր քայլ»։
«Բրյուսելում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպումը ԵՄ Խորհրդի նախագահի մասնակցությամբ հերթական կարևոր քայլն է խաղաղության և անվտանգության պայմաններում տարածաշրջանի հետագա զարգացումն ապահովելու համար և համապատասխանում է Բաքվի շահերին», - ասված է գերատեսչության հայտարարության մեջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը