06 04 2022

Մենք այլ ընդդիմություն չունենք, միգուցե քննադատելու փոխարեն պետք է օգնե՞լ. Ալեն Ղևոնդյան



Մեզանում թյուր ըմբռնում կա միտինգների հետ կապված, որ այն միանգամից խնդիր է լուծում: Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը:

«Մարդիկ միտինգի ընթացքում մտածում են, որ վերջում խնդիրը պետք է լուծվի: Մեր քաղաքացիների գիտակցությունը հաճախ այդպիսին է՝ ակնկալիքները մեծանում են, հետո, երբ կոնկրետ իրենց պատկերացրած սցենարով չի լինում, խորը հիասթափություն է լինում: Նախ պետք է հասկանալ, որ միտինգը հանրային համախմբման, հանրային քաղաքական մասնակցության ձևերից մեկն է: Ընտրություններին մասնակցելով չէ միայն, որ մենք ընտրում ենք ինչ-որ կուսակցություններ, որոնք մեր շահերը ԱԺ-ում փորձում են իրացնել: Հանրային այդպիսի հավաքները քաղաքական մասնակցության ձևերից են: Քաղաքացին պետք է հասկանա, որ իր քաղաքական պատասխանատվությունը և քայլը միայն ընտրություններով չէ, որովհետև կարող է այնպիսի իրավիճակ լինել, որ անհրաժեշտություն լինի քաղաքացին պաշտպանի իր պատգամավորներին գործող իշխանությունից, և մենք հիմա ունենք այդպիսի իրավիճակ»:

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ