06 04 2022

Օգտագործելու ենք զինանոցում եղած պայքարի բոլոր տեսակները, որպեսզի ձերբազատվենք այս իշխանությունից․ Արա Վարդանյան



 «Հանրահավաքն ուղղված էր արտաքին աշխարհին, նրան ցույց տալու համար, որ Նիկոլ անունով թրքահպատակը չունի լեգիտիմություն ստորագրելու որևէ փաստաթուղթ ի վնաս Արցախի և Հայաստանի հանրապետությունների»,-այս մասին  նշեց քաղաքական գործիչ Արա Վարդանյանը՝ «Հայելի»  մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ։

 «Սա շատ կարևոր արձանագրում էր և կասկած չունեմ, որ Հայաստանում տեղակայված դեսպանությունները հետևել են հանրահավաքին, զեկուցել են իրենց համապատասխան ղեկավարներին, որ  Հայաստանում ժողովուրդը միանշանակ չի ողջունում, թե Թուրքիայի հետ բարեկամության հաստատմանը, թե հաշտության պայմանագրի կնքմանն՝ այն տեսքով, որով մեզ ներկայացնում է այս իշխանությունը: Մեր ժողովուդը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ պատրաստ է պայքարին և կասկած չունեմ, որ այս չարիք իշխանության ավարտը շատ մոտ է՝ ոչ միայն մեր ժողովրդի ցասման արդյունքով, այլև այն առումով, որ Նիկոլն իրեն մտցրել է ցուփ ցվանգի մեջ, այսինքն՝ քաղաքական առումով ինքն այլևս աշխարհին չի կարողանում բավարարել: Նախկինում ինքը բավարարում էր բոլորին, հիմա ստիպված, ելնելով ներկա իրողություններից, պետք է բավարարի մեկին, բայց նա չի կարողանալու պոկվել մյուսից: Սրանք քաղաքագիտական պարզ ճշմարտություններ են, որոնց հետ իրենք պետք է հաշտվեն»,-ասաց բանախոսը։

Դիմելով ժողովրդին Արա Վարդանյանը կոչ արեց   մասնակցել բոլոր հավաքներին, որոնք կազմակերպում է ընդդիմությունը․ « Հավատացած եղեք, որ մենք օգտագործելու ենք զինանոցում եղած պայքարի բոլոր տեսակները, որպեսզի ձերբազատվենք այս թրքահպատակ իշխանությունից և  Հայաստանը և Արցախը տանենք առաջ: Ի վերջո, աշխարհում բազմաթիվ ազգեր կան, որոնք երազում են մեկ պետություն ունենալ: Մեզ՝ հայերիս բախտ է վիճակվել ունենալ և վայելել երկու հայկական պետություն և այդ առումով մենք նույնիսկ բացառիկ ենք և ես կասկած չունեմ, որ մեր ժողովուրդն արթնացել է թմբիրից, հասկացել է, որ, ցավոք սրտի, այն հույսերը որոնք իրենց ներշնչում էին մինչև 2018 թ.-ն հօդս են ցնդել և այս իշխանությունից, բացի վատից, բացի արյունից, պատերազմից, բարձրացող գներից, որևէ այլ բան սպասելն ուղղակի անիմաստ է»,-ասաց  Արա Վարդանյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ