06 04 2022

Խաղաղության դարաշրջան նշանակում է խաղաղապահների հեռացում․ Կարեն Ճշմարիտյան



«Այսօր հենց արժեքների համար պայքար է, դեմոկտրատիայի անվան տակ ինչ ասես կարող են անել» ,-այս մասին ասաց էկոնոմիակայի նախկին նախարար   Կարեն Ճշմարիտյանը՝ «Հայկական օրակարգ. տնտեսական ռիսկեր. կյանքի դժվարացում» թեմայով պանելային քննարկման ժամանակ։

Ռուս-ուկրաինական պատերազմի և տարածաշրջանային գործընթացների համատեքստում դիտարկելով Հայաստանին սպառնացող ռիսկերը, բանախոսը նշեց․ «Ռիսկերը, որոնք գոյություն ունեն Հայաստանի համար, գալիս են ոչ այնքան աշխարհում կատարվող իրադարձություններից, որքան՝ Հայաստանի ներսում տիրող իրավիճակից։ Հայաստանի համար առաջին տեղում է անվտանգային ռիսկը։ Թուրքական աշխարհի համար երկրորդ ճակատ բացելու՝ Ռուսաստանի գայթակղությունն այսօր շատ արդիական է, իսկ դա արդեն զուտ գոյաբանական վտանգի առաջ է կանգնեցնում մեզ», - ասաց Ճշմարիտյանը։

Նրա խոսքով՝ այս պայմաններում գնալ և ասել, թե եկեք խաղաղության դարաշրջան սկսենք, անհասկանալի է․ « Խաղաղության դարաշրջան նշանակում է խաղաղապահների հեռացում»,-ասաց Կարեն Ճշմարիտյանը։ 

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ