Մենք թուրքերին չենք ներում, մենք պատրաստ չենք թուրքի հետ բանակցել, մենք ոչինչ չենք մոռացել և ուզում ենք ասել, որ մեր տղաների գործը բոլորս հիշելու ենք և թույլ չենք տալու մեր տղաների գործը չեզոքացնել, զրոյացնել։ Այս մասին Հանրապետության Հրապարակում կազմակերպած ակցիայի ժամանակ ասաց «Հայոց մայրեր» կազմակերպության անդամ Անահիտ Ստեփանյանը։
«Մենք դեմ ենք, որ Արցախը դարձնում են ադրբեջանական, մենք դեմ ենք, որ մեր բանակը չեն զինում։ Մենք ուզում ենք ազգը միավորել, քանի որ փրկությունը մեր միավորվելու մեջ է, հայ ազգը պառակտելով ոչնչի չի հասնելու»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը