01 04 2022

Մեզ սպասվում է պատերազմ Սյունիքի համար․ Արմեն Գրիգորյան



Վաղուց էր պարզ, որ այս իշխանությունները լվացել են իրենց ձեռքերը Արցախից և դա ապացուցվեց երեկ՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններով։ Այս իշխանություննեը ակնհայտ հանձնում են Արցախը թշնամուն։ Այս մասին Yerevan.Today-ում հարցազրույցի ժամանակ ասաց պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը։

«Երբ ՀՀ իշխանությունը ստորագրի խաղաղության պայմանագիր ասվածը, որն իրականում կապիտուլյացիոն ակտ է, դա դառնում է միջազգային  պայմանագիր, որն ուզեն, թե՝ ոչ ճանաչվում է համաշխարհային հանրության կողմից։ Այդ փաստաթղթով իշխանությունը հանձնում է Արցախն ու արցախցիներին թշնամուն»,-ասաց Գրիգորյանը։

Անդրադառնալով ռուս խաղաղապահների գործողություններին և ՀՀ իշխանությունների կողմից Արցախի հարցում սլաքները դեպի նրանց ուղղելուն, Գրիգորյանը նշեց, որ Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերումը ձեռնտու է առաջին հերթին ՀՀ իշխանություններին։ 

Արմեն Գրիգորյանի հետ հարցազրույցի շրջանակներում զրուցել ենք նաև Ապրիլի 6-ին սպասվող Փաշինյան-Ալիև հանդիպման, խաղաղության պայմանագրի վտանգների, երկրում իրավիճակին՝ հանրության արձագանքի և այլ հարցերի շուրջ։

Հարցազրույցը՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ