Խնդրի հրատապությունը երկրում ստեղծված իրավիճակն է, որը երեկ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց։ Կամ դուք լուրջ չեք ընդունում ձեր քաղաքական ղեկավարի խոսքերը, կամ չեք կարդացել։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
Նշենք, որ ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ է գումարել՝ օրակարգում ՏԻՄ մարմիններին առնչվող նախագծով, որով դրա հեղինակ իշխանական պատգամավորներն առաջարկում են՝ վարչապետը պետք է ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակի այն համայնքներում, որտեղ համայնքապետեր չեն ընտրվել։
«Փաստորեն, երբ ՀՀ-ն պատերազմից հինգ պակաս վիճակում է, այստեղ պետք է քննարկենք հարց, որը վերաբերում է այն համայնքներին, որտեղ ձեզ չի հաջողվել իշխանություն վերցնել։ Որքանո՞վ է ադեկվատ ձեր պահվածքը»,-ասաց Խամոյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը